ՎԿ-ն հրապարակել է 2023թ-ի մարտին արձանագրված գնաճին վերաբերող վիճակագրությունը:
2023թ-ի մարտին գների մակարդակի փոփոխությունը 2022թ-ի նույն ամսվա և 2023թ-ի փետրվարի համեմատ կարող ենք հետազոտել հետևյալ գծապատկերի միջոցով.
Գծապատկեր 1. ՍԳԻ տոկոսային փոփոխությունը 2023թ-ի մարտին նախորդ ամսվա և 2022թ-ի մարտի համեմատ
Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2023թ-ի մարտին 2022թ-ի նույն ամսվա համեմատ գներն աճել են 5,4%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ նույնիսկ արձանագրվել է գնանկում 0,7%-ով։ Այս իրավիճակը բավականին դրական կարելի է համարել, քանի որ սովորույթի համաձայն՝ Հարության տոնին ընդառաջ տեղի է ունենում գների զգալի աճ:
Ընթերցողներին հիշեցնենք, որ միայն փետրվարին գնաճը կազմում էր 8.1%:
Գնաճը շարունակել է նվազել․ ԿԲ-ն հաղորդագրություն է տարածել
Դիտարկենք գների մակարդակի փոփոխությունը 2023թ-ի մարտին 2022թ-ի մարտի և 2023թ-ի փետրվարի համեմատ՝ ըստ տարբեր ապրանքախմբերի.
Գծապատկեր 2. ՍԳԻ տոկոսային փոփոխությունը 2023թ-ի մարտին նախորդ ամսվա և 2022թ-ի մարտի համեմատ ըստ հիմնական ապրանքախմբերի
Գծապատկեր 2-ից հետևում է, որ 2023թ-ի մարտին 2022թ-ի նույն ամսվա համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների աճը կազմել է 5,1%, իսկ 2023թ-ի փետրվարի համեմատ դիտվել է գնանկում 2,2%-ով:
2023թ-ի մարտին 2022թ-ի մարտի համեմատ գների զգալի աճ է առկա հանգստի և մշակույթի մասով՝ 11,2%։ Միևնույն ժամանակ նկատենք, որ հանգստի և մշակույթի ոլորտում գների աճը 2023թ-ի մարտին փետրվարի համեմատ կազմել է 1,4%։
2023թ-ի մարտին 2022թ-ի նույն ամսվա համեմատ տնային գործածության առարկաներ, կենցաղային տեխնիկա և բնակարանի ընթացիկ սպասարկում ոլորտում գնաճը կազմել է 11,3%, իսկ նախորդ ամսվա համեմատ նկատվել է գնանկում՝ 0,2%-ով։
2023թ-ի մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ բարձր գներ են դիտվել ռեստորաններ և հյուրանոցներ ոլորտում՝ 9%, իսկ փետրվարի համեմատ՝ 0,1%։ 2023թ-ի մարտին 2022թ-ի մարտի համեմատ հագուստի և կոշիկի ոլորտում գնաճը կազմել է 7,4%, իսկ նախորդ ամսվա համեմատ դիտվել է 0,2%-ով գնանկում։