Ադրբեջանցիների կողմից սադրանք է եղել․ ՊՆ փոխնախարարը՝ Տեղ գյուղում միջադեպի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հարց տվեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին։

«44-օրյա պատերազմից հետո պայմանական նոր ձևավորված բնագծերում՝ Սոթքից մինչև Ներքին Հանդ, շատ միջադեպեր են գրանցվում։ Վերջին ողբերգական միջադեպը երեկ էր, երբ հայկական կողմը չորս զոհ է ունեցել։ Այդ «բանակցություն» ասվածը, որը տեղի է ունենում հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև, թեև հասկանալի չէ, բայց սահմանային ճշգրտումների համատեքստում ինչպե՞ս է կանոնակարգվում։ Որևէ հատվածում ո՞վ է հրաման տալիս կամ լիազորություն ընձեռում որևէ հրամանատարական կազմի՝ բանակցելու համար ադրբեջանցիների հետ»,- հարցրեց Տիգրան Աբրահամյանը

Արման Սարգսյանը նախ նշեց, որ եթե տեղում կայանում են բանակցություններ, ապա որպես կանոն՝ հրամանատարների միջոցով են արվում՝ ներքին պայմանավորվածությունների հիման վրա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կիսվեք այս հոդվածով