«Արտաքին ֆինանսավորմամբ կուսակցություններ կան. բոլորը ենթադրում են՝ որոնք են». Վիգեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

ՀՀ ազգային ժողովը շարունակում է ապրիլի 11-ին մեկնարկած հերթական նիստի աշխատանքները: Քննարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի հարցը, որի թեկնածուն Արամայիս Փաշինյանն է։

ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը իր ելույթում նշեց, որ որևէ երկրում կոռուպցիան արմատախիլ արված չէ, բայց կան շատ երկրներ, որտեղ այն չի հանդուրժվում․

«Դժբախտաբար, տարբեր պատճառներ կան, և մեր հասարակությունը մի կողմից դա դեռ հանդուրժում է, նաև դատապարտում է»։

Խաչատրյանը նշեց, որ պետք է պայմաքարել քաղաքական կոռուպցիայի դեմ։

«ՀՀ-ում կարն արտաքին ֆինանսավորմամբ կուսակցություններ, բոլորը ենթադրում են՝ որոնք են, բայց կոնկրետ փաստերով չեն խոսում»,- նշեց Խաչատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կիսվեք այս հոդվածով