ՀՀ ազգային ժողովը շարունակում է ապրիլի 11-ին մեկնարկած հերթական նիստի աշխատանքները: Քննարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի հարցը, որի թեկնածուն Արամայիս Փաշինյանն է։
ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հարց ուղղեց թեկնածուին՝ արդյո՞ք կոռուպցիոն ռիսկեր չեն պարունակում պաշտոնյաների կողմից խոշոր կանխիկ գումարի հայտարարագրումը։
Փաշինյանը նշեց, որ դա կոռուպցիոն ռիսկեր է պարունակում՝ ընդգծելով, որ հաճախ պաշտոնյաները խոշոր կանխիկ գումար են հայտարարագրում՝ հետագայում «լվանալու» կամ օրինականացնելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում