Բանկի կողոպուտի հերթական փորձը. տատիկը ձերբակալվել է

1 Min Read

ԱՄՆ Միսսուրի նահանգում Բոնի անունով հարբած տատիկը միայնակ բանկ է թալանել։

78-ամյա Բոնի Գուչը, կրելով սև ակնոցներ, սև դիմակ ու ձեռնոցներ, պարզապես մոտեցել է Goppert Financial Bank-ի աշխատակցին և մի թուղթ տվել, որտեղ գրված էր.«Ինձ պետք է 13000` մանր թղթադրամներով»։ Այս մասին նշվել է վարույթի փաստաթղթերում։

Հանկարծակիի եկած բանկի աշխատակցուհին գումարը տվել է նրան` առանց լրացուցիչ հարցերի, իսկ քիչ անց դրա դիմաց ստացել է մեկ այլ գրություն. «Շնորհակալություն, կներեք, ես չէի ուզում ձեզ վախեցնել»։

Այնուհետև տատիկը հեռացել է` կանխիկ գումարը ձեռքին:

«Վտանգավոր» տատիկին ոստիկանները բերման են ենթարկել բանկից մոտ 3 կմ հեռավորության վրա։ Նրանք նշել են, որ 78-ամյա կնոջից ալկոհոլի սարսափելի հոտ է փչել։

Գուչի որդին պատմել է, որ մայրը շատ սրտնեղած է եղել և ասել է` գնում է բանկ թալանելու, ինչից հետո դուրս է եկել տանից։

Աղմկահարույց դեպքով հայտնի դարձած տատիկը, պարզվում է, առաջին անգամ չէ, որ ցնցել է շատերին։ Ոստիկանությունը պարզել է, որ նա նախկինում ևս երկու անգամ բանկ է թալանել`1977թ-ին Կալիֆոռնիայում և 2020թ-ին Կանզաս Սիթիում։

TAGGED:
Share This Article