Որքանո՞վ է նոր խաղացողների հայտնվելը վտանգավոր ազգային անվտանգության համար

2 Min Read

Հայաստանի կապի ոլորտում կամ ավելի ստույգ` հեռահաղորդակցության ոլորտում, խմորումները շարունակվում են: Խոսքը «ՄՏՍ Հայաստան» խոշոր օպերատորի մասին է, որը, ինչպես գիտենք, ռուսական «ՄՏՍ» խմբի անդամ է: Օրերս հայտնի դարձավ, որ Կիպրոսում գրանցված «Ֆեդիլքո գրուպ լիմիթիդ» ընկերությունը մտադիր էր գնել «ՄՏՍ Հայաստան»-ի միակ բաժնետեր հանդիսացող «Արամայո ինվեսթմենթս լիմիթեդ» ընկերությունը: Արդյունքում կիպրոսյան ընկերությանը կանցներ «ՄՏՍ Հայաստան»-ի նկատմամբ հսկողությունը, և  վերջինս կդադարեր լինել «ՄՏՍ խմբի» անդամ: Այս հանգամանքը ևս հաշվի է առնվել:


Իրավիճակը ՀՀ ՏՀՏ և ՏՏ ոլորտներում 2022 թվականին․ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ


Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, որը հարցը քննարկել էր նաև Ազգային անվտանգության ծառայության հետ, հայտը մերժել է այն հիմնավորմամբ, որ գործարքը վնասում է կամ կարող է վնասել ազգային անվտանգությանը կամ պետական շահերին:


Ինչևէ, անդրադառնանք երկրի անվտանգության համար խիստ կարևոր Կապի ոլորտին՝ թվային փաստերով:
Նշենք, որ հեռահաղորդակցության ոլորտը ներառված է կապի ոլորտի մեջ, որտեղ հասույթի ծավալները հաստատվել են հետևյալ մակարդակում.

Գծապատկեր 1. Կապի ոլորտի հասույթի ծավալները՝ 2023թ.-ի հունվար-փետրվար ժամանակահատվածում

ՎԿ տվյալների համաձայն՝ 2023թ-ի հունվա-փետրվարին կապի ոլորտի հասույթը կազմել է 24,805.8 մլն դրամ: Ընդ որում՝ միայն 2023թ-ի փետրվարին հասույթի ծավալները կազմել են 12,048 մլն դրամ: 2023թ-ի հունվար-փետրվարին 2022թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ կապի ոլորտի հասույթը աճել է 5.3 %-ով: Միևնույն ժամանակ 2023թ-ի փետրվարին 2022թ-ի փետրվարի համեմատ հասույթը աճել է 4%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ նվազել է 6.6%-ով: 

Կապի ոլորտի հասույթի ծավալների կառուցվածքը ուսումնասիրենք հետևյալ գծապատկերի օգնությամբ.

Գծապատկեր 2. Կապի ոլորտի հասույթի ծավալների կառուցվածքը 2023թ.-ի հունվար-փետրվար ժամանակահատվածում

Ինչպես կարելի է նկատել, կապի ոլորտի հասույթի 92%-ը պատկանում է հեռահաղորդակցությանը, 7%-ը՝ հեռուստածրագրերի կազմման և հեռարձակման, և 1%-ը ռադիոծրագրերի կազմման և հեռարձակման ոլորտին: Հեռահաղորդակցության ոլորտում հասույթի ծավալները 2023թ-ի հունվար-փետրվարին 2022թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ 5.2%-ով: Հեռուստածրագրերի կազմման և հեռարձակման ոլորտի հասույթի ծավալները 2023թ-ի հունվար-փետրվարին 2022թ-ի հունվար-փետրվարի համեմատ աճել է 10.1%-ով: Հասույթի 10.5%-ով անկում դիտվել է միայն ռադիոծրագրերի կազմման և հեռարձակման ոլորտում:

Կիսվեք այս հոդվածով