ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը սխալվել է, երբ 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեպքի մասին խոսելիս ասել է, թե զորամասի հողը 18 մլն դրամով է գրավադրել։ Այս մասին նա հայտարարեց այսօր ԱԺ–ում` պատասխանելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին։
«Երբ խոսում էի 18 միլիոնի մասին, կադաստրային արժեքը նկատի ունեի. այդ պահին դեռ ստացված չէր փորձաքննության եզրակացությունը։ Այդ գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, և պատճառված վնասը, այսինքն` գույքի իրական արժեքը, որը մեղսագրվել է տվյալ անձին, ոչ թե 18 մլն դրամ է, այլ 100։ Այո՛, սխալվել եմ` ավելի փոքր թիվ եմ նշել` այդ պահին նաև մարդասիրության հանգամանքը հաշվի առնելով»,- նշեց դատախազը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում