Շիրակի մարզի գերիների հարազատները անորոշ ժամանակով փակել են Բավրա-Գյումրի ճանապարհը Աշոցքի հատվածում։ Այս մասին BanksNews.am-ի հետ զրույցում ասաց մասնակիցներից Վարաքզդատ Մանուկյանը։
Նա նշեց, որ առայժմ ճանապարհը փակ է՝ անորոշ ժամկետով։
«Հերիք եղավ, 2,5 տարի է սպասում ենք, ձեր էրեխեն պետք է լիներ»,- նշում է գերիներից մեկի հարազատը։
«2 տղա ունեմ, 2-ին էլ տարել էին»,- նշում է հավաքի մեկ այլ մասնակից։
Հավաքի մասնակիցները պահանջում են իշխանություններից զբաղվել գերիների վերադարձի հարցերով։
Տեսանյութը և լուսանկարները BanksNews.am-ին տրամադրել է հավաքի մասնակիցներից Վարազդատ Մանուկյանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում