Երևանի ավագանին այսօր արտահերթ նիստ էր գումարել, որի օրակարգում քաղաքապետի ընտրության հարցն էր։ Նիստին, սակայն, ներկա էր ավագանու 1 անդամ։
Երևանի քաղաքապետի տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը հայտարարեց, որ քվորում չկա և 30 րոպե ընդմիջում հայտարարեց։
Այնուհետև կրկին քվերում չեղավ, նիստը չկայացավ։
Հիշեցնենք, ավագանու վերջին նիստում «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանը տեղեկացրել էր, որ իրենց խմբակցությունը որոշում ունի նոր քաղաքապետ չընտրելու և չեն ներկայանա նիստին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում