Երկաթի հիմքով նոր մարտկոցներ՝ Tesla-ի մատչելի էլեկտրամեքենաներում

1 Min Read

Tesla Inc (TSLA.O)-ը  հայտարարել է, որ նախատեսում է ընդլայնել ավելի էժան երկաթի վրա հիմնված մարտկոցների օգտագործումն իր էլեկտրական բեռնատարների և մատչելի էլեկտրական մեքենաների համար: 

Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը հանդես է եկել ի պաշտպանություն լիթիում-երկաթ-ֆոսֆատային մարտկոցների (LFP) տեխնոլոգիային, իսկ այստեղ գերակշռում են չինական մատակարարները։
Սակայն, չինացի մատակարարներին ստիպել ԱՄՆ-ում մարտկոցների գործարաններ կառուցել, հեշտ գործ չէ, այն էլ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև քաղաքական լարվածության պատճառով:


ԵՐԿԱԹԻ ՀԱՆՔԱՔԱՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ․ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ


 Աշխարհի ամենամեծ էլեկտրական մեքենաների արտադրողը հրապարակված իր փաստաթղթում ասել է, որ կօգտագործի LFP մարտկոցներ “կարճ հեռահարության” ծանր էլեկտրական մեքենաների համար, որոնք անվանում են “Featherweight”։ Անցյալ դեկտեմբերին Tesla-ն սկսեց մատակարարել իր կիսաէլեկտրական բեռնատարները՝ մեկ լիցքավորմամբ 500 մղոն հեռահարությամբ, որոնք օգտագործում են նիկելի վրա հիմնված մարտկոցներ: Ավելի վաղ Tesla-ն հայտարարել էր, որ կգործարկի նաև 300 մղոն հեռահարության տարբերակ:

Ավտոարտադրողը հայտարարել է, որ իր առաջարկած փոքր էլեկտրական մեքենաները կօգտագործեն 53 կՎտ/ժամ (կՎտժ) LFP մարտկոցներ ՝ ի տարբերություն Model Y-ի և Model 3-ի 75 կՎտժ-ի: Tesla-ն հայտարարել է նաև, որ LFP մարտկոցներ կօգտագործի նաև իր Model 3 և Model Y միջին չափի մեքենաներում ՝ առանց հստակեցնելու ժամկետները:

 

Կիսվեք այս հոդվածով