Մարդասիրական օգնության տրամադրվում է ոչ միայն աղետների և արտակարգ իրավիճակների ժամանակ, այլ նաև խաղաղ պայմաններում։
Մասնավորապես, Հայաստանին տրամադրած մարդասիրական օգնության ծավալները 2023թ-ի հունվար-փետրվարին 2022թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ դոլարային արտահայտությամբ նվազել է 97.3%-ով՝ կազմելով 976 հազ․ դոլար, իսկ բնեղեն արտահայտությամբ աճել են 8%-ով`կազմելով՝ 193.4 տոննա։ Վերջինս հիմնականում վերաբերում է հետևյալ ապրանքախմբերին.
Գծապատկեր 1. Մարդասիրական օգնություն ծավալների կառուցվածքը՝ ըստ հիմնական ապրանքատեսակների՝ 2023թ-ի հունվար-փետրվար ժամանակահատվածում
ՀՀ -ի կողմից ստացված մարդասիրական օգնության ընդհանուր ծավալներում 49% մասնաբաժին ունեն պլաստմասսա և դրանցից իրեր, կաուչուկ և ռետինե իրեր ապրանքախմբերը: Վերջինիս մասով մարդասիրական օգնության ծավալները 2.3 անգամ գերազանցել են 2022թ-ի հունվար-փետրվարի ցուցանիշին:
14% մասնաբաժին ունեն մանածագործական իրերը և 11% մասնաբաժին՝ ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստավծ իրեր ապրանքախմբերը:
Մարդասիրական օգնությունը Հայաստան է հասցվում տարբեր երկրների կողմից.
Գծապատկեր 2. Հայաստանին մարդասիրական օգնություն ուղարկած երկրները 2023թ-ի հունվար-փետրվար ժամանակահատվածում
Հայաստանին զգալի մարդասիրական օգնություն են տրամադրում ԵՄ երկրները։ Այստեղ հարկավոր է հիշատակել Նիդերլանդներին և Իտալիային, որոնց պատկանում է ՀՀ ուղարկված 976,000 ԱՄՆ դոլար մարդասիրական օգնության համապատասխանաբար 17%-ը և 5%-ը:
29% մասնաբաժին ունի ԱՄՆ-ն: Չինաստանին բաժին է ընկնում մարդասիրական օգնության ծավալների 12%:
Նկատենք, որ ԱՄՆ-ից, Չինաստանից և Իտալիայից ստացված մարդասիրական օգնության ծավալները 2023թ-ի հունվար-փետրվարին 2022թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ էական նվազել է: Մյուս կողմից Նիդերլանդներից ստացված օգնության ծավալների 29.4%-ով աճ է դիտվել:
ԱՐՑԱԽԸ` ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՃԳՆԱԺԱՄԻ ՇԵՄԻՆ. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ