Մեր ընթերցողներից շատերը, հավանաբար, զբաղվում են ձեռնարկատիրությամբ: Հետևաբար, քաջ տեղյակ են, որ ձեռնարկատիրությունը կապված է այնպիսի հատկությունների հետ, ինչպիսիք են ռիսկի դիմելու պատրաստակամությունը, համառությունը և ստեղծարարությունը:
Կբարելավվեն բիզնես գործունեություն ծավալելու պայմանները և գործարար ու ներդրումային միջավայրը
Այս ամենի արդյունքում, ինչպես ցույց են տալիս ուսումնասիրությունները, ձեռներեցները, կարծես, ավելի հաճախ են կանգնում հոգեկան առողջության հետ կապված խնդիրների առջև, քան ընդհանուր բնակչությունը: Հոգեկան խանգարումները բնորոշ են ոչ միայն սովորական ձեռներեցներին, այլ նաև մեծ հաջողություններ արձանագրած մարդկանց: Օրինակ, ասպերգերի համախտսնիշն առկա է Իլոն Մասկի և Բիլ Գեյթսի մոտ:
Միլիարդատեր ներդրող և սերիական ձեռնարկատեր Փիթեր Թիելը պնդում էր, որ աուտիզմի թեթև տարբերակը կարող է առավելություն լինել հաջողակ ընկերություններ հիմնելիս: Մի շարք հետազոտողներ պնդում են, որ հոգեկան որոշակի խանգարումները միգուցե դրական են ազդում ձեռներեցության զարգացման վրա, որովհետև այս մարդիկ կարողանում են գտնել ոչ ստանդարտ լուծումներ ավելի արագ, քան հոգեկան խնդիրներ չունեցողները:
Ձեռներեցներն ավելի մեծ ռիսկի են ենթարկվում, քանի որ որոշումներ կայացնելիս նախ ավելի շատ կորցնելու բան ունեն և ավելի շատ մարդկանց համար են պատասխանատու:
Հիմք ընդունելով վերն ասվածը՝ ուսումնասիրություն-հետազոտություն է իրականացվել, որի շրջանակներում առանձնացվել է երկու խումբ՝ Գործարարներ և Ընդհանուր: Այս երկու խմբերի համար ուսումնասիրվել է հոգեկան 4 հիմնական խանգարումներին ենթարկվելու հնարավորությունները.
Գծապատկեր 1. Հոգեկան մի շարք խանգարումների առկայությունը ձեռներեցների և ընդհանուր խմբերում
Արդյունքները ցույց են տալիս, որ հոգեկան խանգարումներին ավելի մեծ հակվածություն ունեն ձեռներեցները: Մասնավորապես, հետազոտությանը մասնակից գործատուների 29%-ի մոտ առկա է ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշը (ADHD): Ընկճախտ առկա է 30%-ի մոտ: Երկբևեռ աֆեկտիվ խանգարում նկատվել է 11%-ի, իսկ կախվածություն՝ 12%-ի մոտ:
Այսպիսով, նկատում ենք, որ այն կարծրատիպը, թե ձեռներեցներն ավելի ուժեղ են, քան սովորական մարդիկ, այնքան էլ ճիշտ չէ: Վերը բերված հետազոտությունը ցույց է տալիս, որ ձեռներեցների մոտ հոգեկան խանգարումներն ավելի շատ են ընգծված, քան ընդհանուր բնակչության պարագայում: Հետևաբար, պետք է արվեն համապատասխան հետևություններ, ձեռներեցների առողջական խնդիրների լուծման յուրահատուկ տարբերակներ մշակվեն, որոնց շնորհիվ կձևավորվի է՛լ ավելի կայուն ու զարգացած բիզնես միջավայր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում