«Ադրբեջանը կդժվարանար վերցնել Ղարաբաղը, եթե մենք ԱԹՍ-ներ չարտադրեինք»․ Չավուշօղլու

1 Min Read

Այսօր Թուրքիայի ազգային պաշտպանական արդյունաբերության 80%-ն արտադրվում է տեղում։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է Anadolu-ն, ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Վերջինս նաև անդրադարձել է 44-օրյա պատերազմին ու Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի տարածքների օկուպացիային․

«Թուրքիան այսօր ռազմարդյունաբերության ոլորտում ազգային և տեղական արտադրությունը բարձրացրել է 80%-ի: Եթե ​​մենք չհասնեինք նման մակարդակի, չարտադրեինք անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) և այլ զինատեսակներ, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգեր, հարձակողական զենքեր, ուղղաթիռներ, ապա Ադրբեջանի համար դժվար կլիներ ազատագրել Ղարաբաղը»,- ասել է Չավուշօղլուն։

Նաև ընդգծել է, որ Թուրքիան կշարունակի զարգացնել տեղական ռազմարդյունաբերությունը՝ փորձելով նվազագույն կախման մեջ լինել այլ երկրներից:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով