Տուգանք՝ վարձակալության պայմանագիր չկնքելու համար․ ՊԵԿ-ը նախագիծ է ներկայացրել

1 Min Read

Վարձակալության պայմանագիր չկնքելու դեպքերի բացահայտման դեպքում տանտերը կարող է տուգանվել։ Այս մասին BanksNews.am-ը տեղեկանում է իրավական նախագծերի հրապարակման միասնական հարթակից։

Պետական եկամուտների կոմիտեի ներկայացրած «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանվում է, որ գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելը չի համարվում ձեռնարկատիրական գործունեություն, եթե գրանցված է սահմանված կարգով։ Հակառակ դեպքում՝ տուգանք է սահմանվում՝ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 5 տոկոսի չափով։

Նախագիծն առայժմ ներկայացվել է հանրային քննարկման։ Այն պետք է ընդունվի Կառավարության, այնուհետև Ազգային ժողովի կողմից, և ՀՀ նախագահի ստորագրումից հետո միայն կմտնի ուժի մեջ։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով