Ո՞ր երկիրն է ռուսական օղու ամենախոշոր ներկրողը. ՀՀ-ն առաջատարների ցանկում է

1 Min Read

2022թ-ի Ռուսաստանից օղու ներկրման համաշխարհային առաջատարը դարձել է Իսրայելը. RIA Novosti-ն հաշվարկել է ՄԱԿ-ի Comtrade հարթակի տվյալների հիման վրա։

Իսրայելն ավելի քան քառապատկել է այս ըմպելիքի գնումները դրամական արտահայտությամբ՝ մինչև 24,7 միլիոն դոլար՝ նախորդ տարվա 5,7 միլիոն դոլարի դիմաց:
Երկրորդ տեղում Գերմանիան է, որը 2021 թվականին ներկրված 43,4 միլիոն դոլարից կրճատել է ռուսական օղու ներմուծումը մինչև 7,5 միլիոն դոլար։
Հայաստանը եզրափակում է 2022թ-ի առաջատարների եռյակը՝ չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանից ըմպելիքի ներմուծումը գրեթե երկու անգամ կրճատվել է՝ մեկ տարի առաջվա 13,2 միլիոն դոլարի դիմաց մինչև 6,9 միլիոն դոլար։

ԵՄ երկրները,  ԱՄՆ-ը, Ճապոնիան և Կանադան, 2022 թվականին ընդունված պատժամիջոցների փաթեթների շրջանակում սահմանափակել են Ռուսաստանից որոշակի ապրանքների ներմուծումը, որոնք, իրենց կարծիքով, կարևոր են բյուջեի եկամուտների համար։ Սահմանափակումները վերաբերել են նաև թունդ ալկոհոլային խմիչքներին, առաջին հերթին՝ օղուն։

Միևնույն ժամանակ, Մեծ Բրիտանիան, որը երկար տարիներ ռուսական օղու ներկրողների մեջ անվիճելի առաջատարն էր և տարեկան գնում էր ավելի քան 50 միլիոն դոլարի ապրանք, ավելի վաղ սկսեց կրճատել ներմուծումը. 2021 թ. ներմուծման ծավալկներն արդեն նվազել էին մինչև 29,7 մլն դոլար (ներմուծողների մեջ 2-րդ տեղ), իսկ 2022 թվականին՝ մինչև 5,5 մլն դոլար (4-րդ տեղ)։

Կիսվեք այս հոդվածով