Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը մանիպուլյացիա որակեց Արամ Մանուկյանի արձանի շրջակայքում աշխատանքների անորակության մասին խոսակցությունները։
«Արամ Մանուկյանի արձանի շրջակայքի որոշ հատված շինարարության մեջ ներառված չի եղել, առանձին մրցույթ է հայտարարվել, և այս պահին իրականացվում են վերանորոգման աշխատանքներ։ Այդ հատվածներում շինարարական աշխատանք չի էլ ձեռնարկվել»,- նշեց նա։
Նրա խոսքով՝ Երևանի քաղաքապետարանը 12 մլն դրամ է տրամադրել նշված հատվածի բարեկարգման համար։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում