Ստարտափներ, որոնք աշխատում են մարդկանց ուղեղի հետ

5 Min Read

Վերջին տարիներին նյարդատեխնոլոգիաներում արձանագրվել  է ներդրումների ծավալների աճ: Այս ոլորտում ներդրումներ են կատարում Իլոն Մասկը, Բիլ Գեյթսը, Ջեֆ Բեզոսը, Մարկ Ցուկերբերգը և մոլորակի այլ հայտնի (և ոչ այնքան) միլիարդատերերը։  Բժշկությունը նեյրոտեխնոլոգիաների կիրառման հիմնական ոլորտներից մեկն է, որտեղ նկատելի է ֆինանսական միջոցների ներհոսքը:

Երկիր մոլորակի բնակչությունը ծերանում է, սակայն բազմաթիվ առողջական կարիքներ բժշկական տեսանկյունից դեռ չեն բավարարվել: Առաջին հերթին խոսքը հենաշարժական ֆունկցիայի խանգարում ունեցող մարդկանց մասին է։ Այս  խանգարումները ողնուղեղի մեխանիկական վնասվածքներ են և կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություններ, որոնք հանգեցնում են շարժունակության կորստի, ինչպես, օրինակ, Սթիվեն Հոքինգի դեպքում էր:

Ըստ այդմ, պետք է ինչ-որ ուղիներ փնտրել, որպեսզի մարդիկ պահպանեն կապը արտաքին աշխարհի հետ։ Իլոն Մասկն այդ նպատակով ստեղծել է Neuralink նախագիծը։ Ընկերությունը զբաղվում է միկրոչիպերի արտադրությամբ, որոնք ամրացվում են գանգի մեջ, ստանում ուղեղի ազդակներ եւ դրանք վերածում համակարգչի կամ սմարթֆոնի կառավարման ազդանշանի։

Synchron-ը, մշակել է էլեկտրոդներով չիպ, որոնք իմպլանտացիայի ժամանակ անոթների միջով անցնում են ուղեղ և ստացել է $75 միլիոն դոլար ներդրում, այդ թվում ՝ Բիլ Գեյթսից և Ջեֆ Բեզոսից։

Կյանքի ժամանակակից ռիթմը մեզ ստիպում է ավելի ու ավելի շատ ռիսկերի ենթարկվել, պարտականություններ ստանձնել ու  անընդմեջ ընկնել ընկճախտի մեջ։ Այս ամենը ստեղծում է ուղեղի հետագծիչների անհրաժեշտություն, որոնք օգնում են հանգստանալ և վերահսկել հոգեհուզական վիճակը: Բոլորն արդեն ունեն խելացի ժամացույց, որը վերահսկում է ֆիզիկական գործունեության մակարդակը, սրտի զարկը, ճնշումը և այլ ցուցանիշներ, մինչդեռ ոչ ոք չունի սարք ՝ ուղեղի հոգնածության մակարդակը վերահսկելու համար:

Neiry ընկերությունը շուկա է թողարկել Mind Tracker, որը թույլ է տալիս զարգացնել օրգանիզմի դիմացկունությունը սրթեսների նկատմամբ։ Mind Tracker-ը նման է ֆիթնես ապարանջանի, միայն թե`ուղեղի համար: Գլխի ժապավենը կամ ականջակալները փափուկ շարժական ոսկեզօծ էլեկտրոդներով սերտորեն տեղավորվում են գլխի վրա և իրականացվում է էնցեֆալոգրաման, իսկ հատուկ հավելվածը ստացված տվյալների հիման վրա այն կարողանում է որոշել, թե ինչ վիճակում է գտնվում օգտատերը՝ արդյոք զգում է թուլություն, հոգնածություն, հուզմունք, սթրեսային վիճակում է, թե ոչ: Եթե մարդու վիճակը ծրագրով սահմանվում է որպես անբավարար, նա խորհուրդ է տալիս հատուկ դասընթացներ անցնել սթրեսի դեմ պայքարելու համար: Նման դասի շրջանակներում օգտատերը լսում է ձայներ. որքան շատ է մարդու մոտ արձանագրվում հոգեհուզական իրավիճակի բարելավում, այնքան ավելի հստակ է դառնում ազդանշանը։

Կա նաև այնպիսի տարբերակ, ինչպիսին է ուշադրության պահպանումը այն մակարդակի վրա, որն անհրաժեշտ է բարդ խնդիրների լուծման համար: Նեյրոստիմուլյացիայի մեթոդները թույլ են տալիս նաև պայքարել այնպիսի խանգարումների դեմ, ինչպիսիք են անհանգստությունը և ընկճախտը: Ոչ բոլորի համար է արդյունավետ դեղորայքային բուժումը և ոչ բոլորին է հասանելի հոգեթերապիան։ Այս ուղղությամբ, մասնավորապես, հաջողությամբ աշխատում և ներդրումներ է ներգրավում Inner Cosmos ստարտափը։  Կամավորի գլխում էլեկտրոդներով իմպլանտ են տեղադրել, որոնք օրը մեկ անգամ ուղեղի որոշակի հատվածին ազդանշաններ են ուղարկում։  Եթե մեկ տարվա ընթացքում ուսումնասիրությունը լավ արդյունքներ արձանագրի, մեթոդը կարող է սկսել օգտագործվել դեպրեսիայի բուժման համար:

Հաջորդ միտումը, որը գրավեց ներդրողների ուշադրությունը, ուղեղի ազդանշանների վերափոխումն է այս կամ այն գործունեության: Օրինակ, Ցուկերբերգի ապարանջանը CTRL-Labs-ից: Այն արդեն կարող է կարդալ նեյրոնների գործունեությունը դաստակի մկաններից: Հեռանկարում, զուտ տեխնիկապես, դա թույլ կտա ստեղնաշարի կոճակներն ավելի արագ աշխատեցնել։

Իսկ P300 տեխնոլոգիան ազդանշան է, որը գործարկվում է 300 մվ-ից հետո այն պահից, երբ մարդը ծանոթ բան է տեսել: Նման նախագիծը լավ է օդանավակայանների, ուղեբեռի ստուգման ծառայությունների համար։  Նկարագրված տեխնոլոգիայի էությունն այն է, որ մասնագետը օդանավակայանների ցանցի տվյալները ստանում է  էկրանին բավականին բարձր արագությամբ ՝ 8-10 կադր/վրկ: Եվ երբ նրա վերապատրաստված կամ արդեն իսկ մարզված ուղեղը ինչ-որ կասկածելի բան է նկատում, P300-ի ներուժը գործարկվում է, և նշված պատկերն ուղարկվում է օդանավակայանի անվտանգության ծառայություն:

ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՍՏԱՐՏԱՓԸ ՁԵՌՆՈՑ Է ՆԵՏՈՒՄ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻՆ

Հատկապես լայն կիրառություն է ստացել  նեյրոտեխնոլոգիաների օգտագործումը մարքեթինգի և գովազդի ոլորտում։  Կարելի է վստահորեն ասել, որ շատ ֆիլմեր անցել են նեյրոմարքեթինգային հետազոտությունների միջով։ Օրինակ, այտրեքերի օգնությամբ հետևում են, թե էկրանի որ հատվածին է փորձնակն ավելի շատ ու ավելի երկար նայում: Ստացված տվյալների հիման վրա որոշումներ են կայացվում, թե ինչ թողնել ֆիլմում և ինչ հեռացնել դրանից։ Այդպիսով  բացահայտվում է, թե մարդիկ ինչին չեն արձագանքում և ինչն է նրանց նյարդայնացնում:

 

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով