Ներքին զբոսաշրջությունը 20 %-ով աճել է 2021 թվականի համեմատ։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։
«Համավարակի ընթացքում, ինչպես գիտեք, երկրից դուրս գալու ճանապարհները փակ էին և շատերն իրենց հանգիստը կազմակերպում էին Հայաստանում: Այդ ժամանակ մեծ ակտիվություն եղավ: Փորձում ենք այդ տեմպը պահել: 2022 թվականին նախորդ տարվա համեմատ ներքին զբոաշրջության 20 տոկոս աճ ենք ունեցել: Աշխատանքներն այս ուղղությամբ շարունակվելու են»,-ասաց Սիսիան Պօղոսեանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում