Ներքին գործերի նախարարարությունն առաջարկում է փրկարար ծառայությունում ներդնել կամավոր ատեստավորման համակարգ։ Նախագիծը Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
«Ատեստավորումը հիմնականում երկու նպատակ է հետապնդում՝ ստուգել տվյալ պաշտոնին անձի համապատասխանության հարցը և դրա արդյունքում հաշվարկել հավելավճար, որը կբարձրացնի մեր ծառայողների սոցիալական երաշխիքները, կընդլայնի դրանց շրջանակը և, ըստ այդմ, կնպաստի նաև փրկրարար ծառայությունում միայն որակյալ, բանիմաց և բարեվարք կադրեր թողնելու մեր քաղաքականության հստակ իրականացմանը»,- ասաց Սարգսյանը։
Փոխնախարարի խոսքով՝ փրկարար ծառայողները հնարավորություն կունենան երեք տարվա ընթացքում փորձել հաղթահարել ատեստավորումը և երրորդ տարվա ավարտին կամ ընթացքում, եթե նրանք ատեստավորումը հաջող անցնեն, կֆիքսվի հավելավճար և կվճարվի մեր ծառայողներին։ Այն փրկարար ծառայողները, որոնք չեն կարողանա հաղթահարել շեմը, երրորդ տարվա ավարտին կազատվեն զբաղեցրած պաշտոնից և փրկարար ծառայությունից։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում