Հարկերից խուսափելու նոր սխեմա ենք բացահայտել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Վերջերս իրավապահ համակարգի գործունեության արդյունքում հարկերից խուսափելու մի նոր տեխնոլոգիական սխեմա է բացահայտվել։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով հարկային հավաքագրումներին․

«Այն մեզ դեռ շատ ինֆորմացիա կտա։ Ուզում եմ հստակ լինի այս ուղերձը՝ հարկերից խուսափելու, և ընդհանրապես, օրենքի հետ կապված հարցերում, որեւէ մեկը որեւէ կոմպրոմիսի հույս չի կարող ունենալ, որովհետեւ մեր երկրի այսօրվա եւ ապագայի կարիքները հոգալու, պետության հնարավորության մասին է խոսքը»,- նշեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կիսվեք այս հոդվածով