ՊԵԿ–ը նախապատրաստվում է Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետի վերագործարկմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

0 Min Read

Պետական եկամուտների կոմիտեն նախապատրաստվում է Թուրքիայի հետ սահմանի անցակետի վերագործարկմանը՝ երրորդ երկրի և դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիների համար: Այս մասին հայտնեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը` պատասխանելով հարցին, թե որ փուլում են Հայաստան–Թուրքիա սահմանի բացման աշխատանքները։

«Մենք հիմա այլ պետական մարմինների հետ նախապատրաստվում ենք, որպեսզի հնարավորինս արագ, եթե վերջնական որոշումը կայացվի, սահմանային կետը գործի։ Այսինքն` իրականացնում ենք նախապատրաստական աշխատանքներ մաքսային ընթացակարգերը սահուն կիրառելու համար»,–ասաց Բադասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կիսվեք այս հոդվածով