Հայաստանում անշարժ գույք ձեռք բերելու գործարքներում կանխիկի սահմանափակումները շրջանցելու միտում է նկատվում։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նրանք այսպիսով իրենց ձեռք բերած անշարժ գույքի սեփականությունը ռիսկի տակ են դնում։ Ես խոսել եմ այդ թեմայով իրավաբանների հետ։ Վաղը–մյուս օրը ինչ–ինչ հանգամանքներում այդ գործարքները կարող են առ ոչինչ ճանաչվել, և հետո այդ մարդիկ գալու են, կառավարությունից աջակցություն են պահանջելու, բողոքի ակցիաներն են անելու, ասելու են` մենք փողը տվել ենք, տունը ձեռք ենք բերել և այլն»,– ասաց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում