Երևանի քաղաքապետարանը համաքաղաքացիներին հրավիրում է ծառատունկի:
Սիրելի համաքաղաքացիներ, ապրիլի 8-ին, ժամը 10։00-ին, հրավիրում ենք «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածք՝ մասնակցելու ծառատունկի։
Նպատակն է՝ հիմնել Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին նվիրված անտառպուրակ։
Աշխատանքների ընթացքում ձեզ կօգնեն Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները, կտրամադրվեն անհրաժեշտ պարագաները:
Միասին մաքրենք և կանաչապատենք Երևանը
#ՄաքուրԵրևան