Որոնք են տնտեսության զարգացման հիմնական ուղղությունները` ըստ արձանագրված ցուցանիշների

2 Min Read

ՀՀ ՎԿ-ն արդեն հրապարակել է 2023թ-ի փետրվար ամսվա հիմնական տնտեսական ցուցանիշների վերաբերյալ տվյալները։


ՀՀ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների վարքագիծը 2022թ.-ին. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ


Այդ ցուցանիշների ուսումնասիրությունը հնարավորություն կտա համեմատականներ անցկացնել նախորդ տարվա գրանցված արդյունքների միջև և պարզել տնտեսության զարգացման ուղղությունները։

Դիտարկենք 2023թ-ի փետրվար ամսին ՀՀ տնտեսության համար կարևոր մի շարք ցուցանիշների արդյունքները.

Գծապատկեր 1. ՀՀ տնտեսության հիմնական ցուցանիշների մակարդակը 2023թ-ի փետրվարին

Համաձայն  տվյալների՝ 2023թ-ի փետրվարին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 184,951 մլն դրամ, իսկ շինարարության ծավալը՝ 21,598 մլն դրամ: 2023թ-ի փետրվարին առևտրաշրջանառության մակարդակն արձանագրել է 329,568 մլն դրամ, իսկ ծառայությունների ծավալը՝ 211,679 մլն դրամ արդյունքները:

2023թ-ի փետրվարին ՀՀ-ում արտադրվել է 804 մլն կՎտ./ժ էլեկտրաէներգիա: Մեր հայրենակիցների միջին ամսական անվանական աշխատավարձը սույն թվականի հունվարին կազմել է 250,108 դրամ, իսկ արտահանման և ներմուծման ծավալները նույն ամսում եղել են համապատասխանաբար 546 մլն դոլար և 805 մլն դոլար:

Վերը բերված ցուցանիշները հնարավոր կլինի մեկնաբանել և դրանց փոփոխության միտումն ըմբռնել, եթե դրանց 2023թ-ի փետրվարին  արձանագրված արդյունքները համեմատության մեջ դրվեն 2022թ-ի փետրվարի և միևնույն ժամանակ 2023թ-ի հունվարին արձանագրված արդյունքների մակարդակների հետ:

Գծապատկեր 2. ՀՀ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների փոփոխությունը 2023թ․-ի փետրվարին 2022թ –ի փետրվարի և 2023թ ի հունվարի համեմատ

Գծապատկեր 2-ից նկատում ենք, որ տնտեսական ակտիվության ցուցանիշի 2023թ-ի փետրվարի մակարդակի փոփոխությունը 2022թ-ի նույն ամսվա համեմատ կազմել է 11,3%, իսկ 2022թ-ի դեկտեմբերի համեմատ՝ 6.5%։

2023թ-ի փետրվարին 2022թ-ի փետրվարի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալները աճել են   0,7%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 2,3%-ով: Գները 2023թ-ի փետրվարին 2022թ-ի փետրվարի համեմատ աճել են 8,1%-ով, իսկ 2023թ-ի հունվարի համեմատ՝ 0,1%-ով։

Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների աճը 2023թ-ի փետրվարին 2022թ-ի փետրվարի համեմատ կազմել է 1.3%, մինչդեռ 2023թ-ի հունվարի համեմատ այս ցուցանիշը նվազել է 7.8%-ով։

Արտահանման և ներմուծման ծավալների աճը 2023թ-ի փետրվարին 2022թ-ի փետրվարի համեմատ կազմել է համապատասխանաբար 110% և 62,3%։ 2023թ-ի փետրվարին 2022թ-ի փետրվարի համեմատ արտահանման և ներմուծման ծավալների աճը կազմել է համապատասխանաբար 21,8% և 10,2%։

2023թ-ի փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձերն աճել են 21,1%-ով, իսկ 2023թ-ի հունվարի համեմատ՝ 0.3%-ով:

Կիսվեք այս հոդվածով