Ապահովագրության բոլոր լավ և վատ կողմերի հետ ավելի մոտիկից ես ծանոթանում, երբ ավտոմեքենա ես վարում։ Այո՛, մինչև յուրաքանչյուր տարի չես վճարում ապահովագրական վճարները կամ ՃՏՊ-երի մեջ չես ընկնում, ամբողջովին չես ընկալում՝ ինչ է ապահովագրություն ասվածը։ Ավտոմեքենայի մակնիշով, վթարների քանակով և վարոդի մեքենա վարելու հմտությամբ պայմանավորված՝ ապահովագրավաճարները կամ աճում կամ նվազում էին։Ներկայումս տեղի են ունեցել, կարելի է ասել, հեղափոխական տեղաշարժեր։ ԿԲ-ի նախագահ Մարտին Գալստյանի պնդմամբ՝ այսուհետ մեքենայի հետ կապված ապահովագրական վճարումներն առցանց կատարելիս օգտատերը հնարավորություն է ստանալու տեղեկանալ բոլոր գնառաջարկներին։ Արդյունքում, եթե բոլոր ավտասեփականատերերն ընտրեն իրենց առաջարկվող գներից նվազագույնը, ապա 56%-ի համար գները կնվազեն, 21%-ի համար գները գրեթե չեն փոխվի, 23%-ի համար գները կթանկանան: Ընդհանուր առմամբ տեղի է ունեցել ոլորտում մրցունակության խթանմանը նպաստող քաղաքականություն, որը միգուցե դեռևս չի ընկալվել հանրության կողմից։
Ապրիլի 1-ից ԱՊՊԱ-ն կազատականացվի․ որոշ վարորդների համար գները կնվազեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այդուհանդերձ նկատենք, որ 2022թ-ի 4-րդ եռամսյակի դրությամբ ապահովագրավճարների 50%-ը և ապահովագրական հատուցումների 53%-ը բաժին է ընկնում ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրությանը․
Գծապատկեր 1․ Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասով արձանագրված ապահովագրավճարների և ապահովագրական հատուցումների ծավալների դինամիկան 2022թ-ի 4 եռամսյակներում
Արձանագրենք, որ 2022թ-ի 4-րդ եռամսյակում Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասով իրականացված ապահովագրավճարների ծավալները կազմել են 7,285 մլն դրամ։ Վերջինս 2022թ-ի 4-րդ եռամսյակի համեմատ աճել է մոտ 14%-ով։
Մյուս կողմից ապահովագրական հատուցումների ծավալները 2022թ-ի 4-րդ եռամսյակում կազմել են 4,181 մլն դրամ, որը 2021թ-ի նույն եռամսյակի համեմատ աճել է մոտ 2,3%-ով։ Ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ ապահովագրական հատուցումներ/ապահովագրավճարներ հարաբերակցությունը 2022թ-ի 4-րդ եռամսյակում կազմել է 57%։ Վերջինս 2021թ-ի 4-րդ եռամսյակում արձանագրված հարաբերակցության մակարդակից պակաս է մոտ 7 տոկոսային կետով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում