Այս տարվա մարտին փետրվար ամսվա համեմատ սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքներն էժանացել են 2,2 %-ով։ Այս մասին BanksNews.am-ը տեղեկանում է Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2023թ. մարտին փետրվարի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 3.3-1.3%-ով (գնանկման ամենաբարձր ցուցանիշն
արձանագրվել է ք. Գյումրիում): Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են
2.2%-ով:
Ամենաշատը էժանացել է բանջարեղենը՝ 5,3 %-ով
Հացաբուլկեղենը և ձավարեղենը՝ 1,8 %-ով
Միսը՝ 1,3 %-ով
Կաթնամթերքը, պանիրն ու ձուն՝ 1,7 %-ով
Յուղեր և ճարպերը ՝ 3,5 %-ով
Միրգը՝ 1,8 %-ով
Շաքարը, մրգախյուսը, մեղրը, օշարակները, շոկոլադը և շաքարային հրուշակեղենը՝ 0,5 %-ով
Սուրճը, թեյը և կակաոն՝ 0.2 %-ով
Հանքային կամ աղբյուրի ջուրը, շշալցված խմելու ջուրը՝ 80,7 %-ով
Օղին՝ 0,8 %-ով
Գինին՝ 0,8 %-ով
Գարեջուր՝ 0,1 %-ով
Ծխախոտային արտադրատեսակները՝ 0,2 %-ով
Նշենք, որ այնուամենայնիվ, 2023-ի մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գնաճը կազմել է 5,4 տոկոս։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում