Հայաստան ներմուծվող մի խումբ ապրանքներ, որոնք արտադրության համար պետք է ծառայեն որպես հումք, կազատվեն սահմանին ավելացված արժեքի հարկի գանձումից: Նախագիծը ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը:
Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման համար նախագծում ավելացվել են որոշ ծածկագրեր՝ եգիպտացորեն, սոյայի պտուղներ և այլն:
«Նշված ներմուծվող ապրանքները հիմնականում կիրառվում են թռչնամսի կերի պատրաստման գործընթացում: Եվ արտադրական այս շղթայում ավելացված արժեքի հարկից ազատումը մեր տնտեսվարողներին որոշակիորեն ավելի դրական մրցակցային վիճակ կտա, ինչն էլ հնարավորություն կստեղծի նրանց ավելի մրցունակ գին սահմանել»,-ասաց փոխնախարարը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում