Tesla-ն միայն մարտ ամսին վաճառել է 88,869 միավոր չինական արտադրության էլեկտրական մեքենա, ինչը 35 %-ով ավելի է մեկ տարի առաջվա համեմատ, ցույց են տվել Չինաստանի ուղևորատար մեքենաների ասոցիացիայի (CPCA) հրապարակած տվյալները:
Սա 19,4%-ով աճել է փետրվարի համեմատ, երբ ամերիկյան էլեկտրական մեքենաների արտադրողը Չինաստան էր մատակարարել 74 402 Model 3 և Model Y էլեկտրական մեքենաներ:
Համեմատության համար՝ BYD-ն անցյալ ամիս վաճառել է իր Dynasty և Ocean շարքի էլեկտրական և հիբրիդային մեքենաների 206,089 միավոր, ինչը 97,5%-ով ավելի է, քան մեկ տարի առաջ, ցույց են տալիս CPCA-ի տվյալները:
Tesla-ի ավտոմեքենաների մարտ ամսվա վաճառքը լավագույն ցուցանիշով երկրորդն է: Միակ ժամանակահատվածը, երբ ավելի մեծ վաճառք է գրանցվել, նախորդ տարվա նոյեմբերն էր. Tesla-ն վաճառեց Չինաստանի արտադրության 100 291 ավտոմեքենա:
Իսկ եթե դիտարկենք եռամսյակային կտրվածքով, ապա վաճառքի աճն այնքան էլ շոշափելի չէ՝ չնայած մրցակցության ու տնտեսական անկայունության հետևանքով գների իջեցմանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում