Այս տարվա մարտին Հանրապետությունում գնաճի տեմպը թուլացել է՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ կազմելով 5,4 %: Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։
Սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքները թանկացել են 5.1 %-ով
Ալկոհոլային խմիչք ու ծխախոտային արտադրատեսակներ 8.3 %-ով
Հագուստ և կոշիկ 7.4 %-ով
Բնակարանային ծառայություններ, ջուր, էլեկտրաէներգիա, գազ և վառելիքի այլ տեսակներ 4.2 %-ով
Տնային գործածության առարկաներ, կենցաղային տեխնիկա և բնակարանների խնամքի ամենօրյա գործունեություն՝ 11.3 %-ով
Առողջապահություն 5.1 %-ով
Տրանսպորտ 2.5 %-ով
Կապ 0.3 %-ով
Հանգիստ և մշակույթ 11.2 %-ով
Կրթություն 4.7 %-ով
Ռեստորաններ և հյուրանոցներ 9.0 %-ով
Տարբեր ապրանքներ և ծառայություններ 10.3 %-ով
Նշենք, որ փետրվարի համեմատ մարտ ամսին սպառողական գների ինդեքսի նվազում է արձանագրվել՝ 0,5 %-ով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում