Հերթական աղմկահարույց մեղադրանքը Դոնալդ Թրամփի դեմ. աննախադեպ իրադարձություն ԱՄՆ պատմության մեջ

1 Min Read

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ձերբակալվելու լուրը մեծ արձագանք է գտել: CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ այս անգամ Թրամփը մեղադրվում է նախկին պոռնոաստղ Սթորմի Դենիելսին կաշառք տալու մեջ, որով փորձել է լռեցնել վերջինիս:

Ինքը՝ Թրամփը, իր ձերբակալության մասով հայտնել է, թե պարզապես չի կարողանում հավատալ, որ Ամերիկայում «նման բան է տեղի ունենում»:

Սթորմի Դենիելսի խոսքով, 2006 թ.-ին ինքը հարաբերություններ է ունեցել Թրամփի հետ: Ապա Թրամփի փաստաբանն իրեն փոխանցել է 130 000 դոլար, որպեսզի այդ մասին չբարձրաձայնի: Այս դեպքը գուցե և չբացահայտվեր, եթե չպարզվեր, որ Թրամփը այդ գումարները վերցրել է նախընտրական հիմնադրամի բյուջեից։ Առհասարակ, նախկին նախագահը մեղադրվում է ֆինանսական փաստաթղթեր կեղծելու 34 դրվագներով:

Իր հերթին Թրամփն իրեն առաջադրված այս մեղադրանքը որակել է որպես քաղաքական հետապնդում, քանի որ մտադիր է մասնակցել 2024-ին կայանալիք նախագահական ընտրություններին: Գործի քննությունը նախատեսվում է 2024 թ-ի հունվարին։

Այսպիսով, սա աննախադեպ իրադարձություն է ԱՄՆ պատմության մեջ. Դոնալդ Թրամփը դարձավ առաջին նախկին նախագահը, ում մեղադրանք է առաջադրվել քրեական հանցագործության համար։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով