Ինչպիսի փոփոխություններ են սպասվում ՌԴ տնտեսությունում. Վերլուծություն

2 Min Read

Քաղաքացիների երեսին թքելով, ապա բուռն արձագանքներին մեկնաբանություններ գրելով զբաղված ՀՀ բարձրաստիճան իշխանությունը շարունակում է անհետևողական և սխալ արտաքին քաղաքականությունը:

ՌԴ-ն կարգելի՞ Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը․ Ռոսելխոզնադզորը դժգոհ է ՍԱՏՄ-ից և ՀՀ անասնաբուժական պետական ​​ծառայությունից

Դրա մասին են վկայում ադրբեջանական կողմի այն հայտարարությունները, թե վերջին գործողությունների արդյունքում հայկական կողմը տարածքային կորուստներ է արձանագրել: Բացի այդ պարզ երևում է, որ Հայաստանը կորցրել է իր դիրքերը տարածաշրջանում, ԵՏՄ-ում և ՀԱՊԿ-ում ` նաև հակառուսական դրսևորումների ֆոնին։

Հայաստանի տնտեսության առանցքային ոլորտները պատկանում են ռուսական ընկերություններին: Չմոռանանք նաև ՌԴ-ում բնակվող մեր միլիոնավոր հայրենակիցներին, որոնցից շատերը հսկայական գումարներ են ուղարկում ապահովելու համար իրենց հարազատների բարեկեցությունը սեփական երկրում: Նաև դրանով է պայմանավորված ՀՀ-ի այն թվացյալ տնտեսական հրաշքը, որի մասին շարունակ խոսում են իշխանությունները:

Ներկայումս Ռուսաստանը գտնվում է բավականին բարդ իրավիճակում: Դա պայմանավորված է նաև Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում առկա  խորը հակասություններով, որոնք սրվել են Ուկրաինական ճգնաժամի ֆոնին։

Այս համատեքստում Ռուսաստանի տնտեսության անկումը շղթայական կերպով կնվազեցնի ՌԴ-ից Հայաստան ուղարկվող տրանսֆերտների ծավալները: Նախորդ վերլուծություններից մեկում ներկայացրել էինք ՎլադիմիրՊուտինի դրական անդրադարձը ՌԴ տնտեսությանը։

Սակայն մասնագետները հարցին մոտեցել են առավել մանրակրկիտ և եկել հետևյալ եզրահանգումներին.

Գծապատկեր 1. Իրավիճակը ՌԴ տնտեսությունում` ըստ փորձագետների

Աշխատուժի պակաս և աշխատավարձերի անհավասար աճը, մակրոտնտեսագետների գնահատմամբ, կուժեղացնի բնակչության արտահոսքը փոքր ագլոմերացիաներից դեպի ավելի մեծ ագլոմերացիաներ։ Որակյալ աշխատուժի պակաս կզգան բոլոր խոշոր, ոչ գլխավոր քաղաքները։

Նավթի և գազի ոլորտում արտադրության անկումը ենթադրում է, որ  Արևելյան Սիբիրյան հանքավայրերը կմշակվեն համեմատաբար ավելի ակտիվ, իսկ Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգում և Վոլգայի շրջանի, ինչպես նաև Արևմտյան Սիբիրի որոշ շրջաններում արտադրությունը, ամենայն հավանականությամբ, կկրճատվի։

Տրանսպորտային ծառայությունների և ենթակառուցվածքների պահանջարկի լոգիստիկայի և աշխարհագրության փոփոխությունների շահառուները կարող են դառնալ հարավային սահմանամերձ շրջանները, այդ թվում՝ Ազով-սևծովյան ավազանի նավահանգիստները։

Ռազմական արդյունաբերության զգալի մասնաբաժին ունեցող տարածաշրջանները (Ռոստովի, Կուրգանի, Սվերդլովսկի, Բրյանսկի շրջաններ) կարող են ցույց տալ արդյունաբերական արտադրության համախառն ինդեքսի զգալի աճ։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով