Հայերը շարունակում են անտերկրից ներմուծել հին մեքենաներ: Այս քայլով քաղաքացիները վտանգում են ոչ միայն իրենց, այլև հանրային առողջությունը:
Սակայն, ԵՏՄ կանոնակարգերի ընդունումից հետո արդեն բավականին դժվար է լինելու ներմուծել հին մեքենաներ, իսկ նորերը բավականին թանկ են լինելու: Նույնիսկ այս պայմաններում Հայաստանում մարդատար մեքենաների ներմուծումը շարունակվում է.
Գծապատկեր 1. Մարդատար ամտոմեքենաների ներմուծման ծավալները 2022թ-ի առաջին կիսամյակում
ՊԵԿ-ի ամենաթարմ տվյալների համաձայն՝ 2022թ-ի առաջին կիսամյակում Հայաստան է ներմուծվել 11,9 հզր ամտոմեքենա: 2022թ-ին արձանագրված այս ծավալները 4 անգամ գերազանցել են ներմուծման 2021թ-ի ծավալներին: 2022թ-ի առաջին կիսամյակում ներմուծվող ավտոմեքենաների ծավալներն արժեքային արտահայտությամբ կազմել են 136,162 հազ, ԱՄՆ դոլար:
2022թ-ի առաջին կիսամյակում մարդատար ավտոմեքենաների ներմուծման ծավալը, ըստ երկրների, հետևյալն է․
Գծապատկեր 2. Մարդատար ամտոմեքենաների ներմուծման ծավալների կառուցվածքը 2022թ-ի առաջին կիսամյակում
2022թ-ի առաջին կիսամյակում ներմուծված 11,900 հատ մարդատար ավտոմեքենաների զգալի մասը՝ 43,6%-ը եկել է ԱՄՆ-ից, 15,4%-ը՝ Ճապոնիայից և 12,7%-ը՝ Մեքսիկայից։
Հաջորդիվ փորձենք հասկանալ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների մաքսային վճարների չափը․
Գծապատկեր 3. Ֆիզիկական անձանց կողմից ավտոմեքենա ներմուծելիս գանձվող գումարների ծավալները՝ 2023թ-ի դրությամբ
Նկատենք, որ վերը կատարված հաշվարկները արված են ՊԵԿ-ի կայքում բերված հաշվիչի օգնությամբ։ Սակայն նշվում է, որ ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքում համապատասխան հաշվիչի միջոցով հնարավոր կլինի միայն խիստ մոտավոր պատկերացում կազմել, թե տվյալ տրանսպորտային միջոցի ներմուծման համար որքան կկազմենմաքսային վճարները։
Վերջնական հաշվարկը և վճարման ենթակա մաքսային վճարների չափը, համաձայն ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 38-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթների, հնարավոր կլինի ձևավորել միայն տվյալ տրանսպորտային միջոցի՝ ՀՀ սահմանը հատելու դեպքում, քանի որ միայն այդ ժամանակ է պարզ դառնում, թե մինչև ՀՀ սահմանը հատելը՝ ամբողջությամբ ինչ ծախսեր են կատարվել տրանսպորտային միջոցի ձեռք բերման և մինչև ՀՀ սահման տեղափոխման համար։
Միաժամանակ, կոմիտեն հիշեցնում է, որ մաքսային արժեքի ձևավորման համար հիմք են հանդիսանում ձեռքբերման արժեքը և բոլոր այն հավելյալ ծախսերը (փոխադրում, ապահովագրություն, բեռնում, բեռնաթափում, վառելիք, կայանման վճարներ և այլ ծախսերը), որոնք վճարվել են տրանսպորտային միջոցների համար՝ մինչև ՀՀ սահմանը հատելը։
Այդուհանդերձ, որպեսզի ընթերցողի համար հասկանալի դառնա ինչի հետ գործ ունենք, կատարենք հետևյալ հաշվարկը։ Ենթադրենք դուք գնել եք արտասահմանում 10,000 եվրո արժողությամբ ավտոմեքենա, որն արտադրվել է 1996թ-ի փետրվարի 12-ին։ Շարժիչի աշխատանքային ծավալը կազմում է 1,800 (խսմ): Այս պարագայում մաքսազերծումը կարժենա 8,300 եվրո, որի մեջ ներառված են 6,300 եվրոյի միասնական դրույքաչափը և 2000 եվրոյի բնապահպանական հարկը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում