FAKE նկարները հեղեղել են համացանցը. Midjourney-ն ժամանակավորապես կդադարեցնի ծառայությունների անվճար փորձարկումները

1 Min Read

Նոր անվճար փորձարկումները դադարեցնելուն զուգահեռ  Midjourney-ն արգելեց օգտագործել որոշակի բառեր, ինչպիսիք են “ձերբակալումը”՝ պատկերների ստեղծումը հուշելու համար:

Midjourney հետազոտական լաբորատորիան դադարեցրել է պատկերների ստեղծման ծրագրակազմի անվճար փորձարկումներն այն բանից հետո, երբ օգտատերերը ստեղծեցին կեղծ նկարներ, որոնցում ներկայացված էր ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ձերբակալությունը և Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը  բաճկոնով:

Արհեստական ինտելեկտի հարթակի միջոցով ստեղծված պատկերները, հատկապես Թրամփի եւ Հռոմի պապի լուսանկարները, որոնք վիրուսային են դարձել, հայտնվել են Սան Ֆրանցիսկոյում տեղակայված լաբորատորիայի վրա:


Հերթական աղմկահարույց մեղադրանքը Դոնալդ Թրամփի դեմ. աննախադեպ իրադարձություն ԱՄՆ պատմության մեջ


Midjourney-ի հիմնադիր Դեյվիդ Հոլցը նշել է, որ չափազանց մեծ պահանջարկի և անվճար փորձարկումների չարաշահման պատճառով ընկերությունը ժամանակավորապես կդադարեցվեն անվճար փորձարկումները, մինչև համակարգում չկատարվեն նոր փոփոխություններ։


Ծառայությունը ստեղծում է իրատեսական պատկերներ՝ օգտագործողների գրավոր հարցումների հիման վրա: Այն գործարկվել է թեստային ռեժիմով 2022թ-ի կեսերին, և անկախ լաբորատորիան անընդմեջ թարմացնում էր ծրագրակազմը: Օգտատերերն իրենց գոհունակությունն են հայտնել Midjourney-ի նոր թողարկված տարբերակի մասին՝ ստեղծվող պատկերներն ավելի իրատեսական դարձնելու համար։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով