Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունը կլինի ապրիլի 11-ը, ժամը 10:00-ին: Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, Երեւանի ավագանու արտահերթ նիստում հայտարարեց քաղաքապետի պաշտոնակատար Լեւոն Հովհաննիսյանը:
Քաղաքապետի պաշտոնակատարը քվեարկության դրեց այդ օրը ավագանու արտահերթ նիստ հրավիրելու հարցը:
Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանը նշեց, որ քաղաքապետի թեկնածու չեն առաջադրի. «Մեր խմբակցությունն այս պահի դրությամբ որոշում ունի նոր քաղաքապետ չընտրել՝ հաշվի առնելով, որ ընտրություններին մի քանի ամիս ժամանակահատված է մնացել»:
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում