2023թ. փետրվարին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 692 266
Հաշվարկային փաստաթղթերի տվյալներով 2023 թ․ մարտին իրականացվել է 53.7 մլն գործարք` 917.6 մլրդ դրամ արժեքով
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2023 թվականի փետրվար ամսվա
համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսվա տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի
թվաքանակը կազմել է 692 266, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 46 189-ով կամ 7.1%-ով:
Միաժամանակ Կոմիտեն հայտնում է, որ հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում`
ՀԴՄ կտրոնների) տվյալներով` 2023 թվականի մարտ ամսվա ընթացքում իրականացվել է 53.7 մլն գործարք` 917.6 մլրդ ՀՀ
դրամ արժեքով, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 6.3 մլն գործարքով կամ
13.3%-ով, իսկ արժեքային` 216.9 մլրդ ՀՀ դրամով կամ 31.0%-ով: