2023թ. առաջին եռամսյակում գրեթե 2 անգամ ավելի շատ հարկային եկամուտ է հավաքագրվել

1 Min Read

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը գրառում է կատարել.

«31․03․2023 թ․ դրությամբ`
ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը՝
– կազմել են 461.4 միլիարդ դրամ կամ առաջին եռամսյակի հաստատված ցուցանիշի
103.2%-ը,
– նույն ժամանակահատվածի 2022 թվականի ցուցանիշը գերազանցել է 15.2%-ով կամ 60.8 մլրդ դրամով, 2021թ․ ցուցանիշը գերազանցել է 38.6%-ով կամ 128.5 մլրդ դրամով, 2020 թվականինը՝ 32.2%-ով կամ 112,4 մլրդ դրամով, 2019 թվականինը՝ 54%-ով կամ 161.7 մլրդ դրամով և 2018 թվականինը՝ 92.3%-ով կամ 221.5մլրդ դրամով։

Այսպիսով, 2023թ. առաջին եռամսյակում գրեթե 2 անգամ ավելի շատ հարկային եկամուտ է հավաքագրվել, քան 2018թ.-ի նույն ժամանակահատվածում»։

Կիսվեք այս հոդվածով