Ըստ շրջանառվող լուրերի` չինական BYD Auto մեքենաշինական հսկան ցանկանում է գործարան հիմնել Հայաստանում: Չինացիները հույս ունեն, որ արտադրված ավտոմեքենաների համար շուկա կծառայի ոչ միայն Հայաստանը, այլ նաև հնարավոր կլինի արտահանել այլ երկրներ: Կառուցվելիք գործարանի հիմնական առանձնահատկությունները հետևյալն են.
Գծապատկեր 1. Գյումրիում BYD Auto-ի կողմից հինվող գործարանի պարամետրերը
Թե որքանով է մոտ իրականությանը այս տեղեկությունը, մեծ հարց է։ Գուցե և սա էլ զուտ օդում քննարկվող ծրագիր մնա ճիշտ այն գործարանների նման, որոնք իշխանությունները խոստացան բացել, բայց խոսքն այդպես էլ գործի չվերածվեց:
Նախնական տվյալներովգործարանը տեղակայվելու է Գյումրի քաղաքին մոտ`
50 հա տարածքի վրա: Աշխատողների թվաքանակը կազմելու է 1,500 մարդ, որոնք երևի հիմնականում լինելու են չինացիներ: Ավտոարտադրողը թողարկելու է էլեկտրական մեքենաներ և քաղաքային ավտոբուսներ: Հարց է առաջանում` էլեկտրական մեքենաները ինչպես պետք է վարեն, երբ համապատասխան ենթակառուցվածքները դեռևս բավարար ձևով ապահովված չեն։
Մյուս կողմից, եթե չինական քաղաքային ավտոբուսներ են արտադրվելու, ապա այսքան ներկրված և առաջիկայում ներկրվելիք ավտոբուսներն ի՞նչ ճակատագրի են արժանանալու:
Ինչևէ, մի կողմ թողնելով վերոնշյալ տեղեկատվությունը` նշենք, որ BYD Auto-ն խոշորագույն չինական ընկերություն է, որի գործունեության հիմանական տնտեսական ցուցանիշները հետևյալն են.
Գծապատկեր 2. BYD Auto-ի գործունեությունը 2022թ-ին
Իրականում BYD Auto-ն խոշորագույն չինական ընկերություն է, որը հիմնադրվել է 2003թ-ին: Հայաստանը պետք է պարզապես ուրախ լիներ վերջինիս հնարավոր ներդրումների իրականացման համար: Պատկերացրեք, որ չինական այս հսկան 2022թ-ին արտադրել է 3.3 մլն հատ ավտոմոբիլ: Ընկերության հասույթը 2022թ-ին կազմել է $47.2 մլրդ, իսկ շահույթը՝ $1.5 մլրդ:
Ամփոփոելով`նշենք, որ Auto.am-ը կատակ-նյութը հրապարակելով իրականում լավ գաղափար է տվել իշխանություններին: Իրապես, ամուր տնտեսություն ունենալու համար անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել մեքենաշինությանը:
Այս համատեքստում, չինական խոշոր մեքենաշինական ընկերության ներդրումների ներգրավումը և դրա տեղակայումը Գյումրիում հրաշալի հնարավորություններ կբացեր մասնավորապես Գյումրի քաղաքի համար՝ զարկ տալով վերջինիս տնտեսական ակտիվության բարձրացմանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում