Որքա՞ն է միջին աշխատավարձը Հայաստանում

3 Ապրիլի, 2023
1 Min Read
Որքա՞ն է միջին աշխատավարձը Հայաստանում

Այս տարվա փետրվարին Հայաստանում միջին անվանական աշխատավարձը կազմել է 250 հազար դրամ։ Այս մասին BanksNews.am-ը տեղեկանում է Վիճակագրական կոմիտեի տվյալներից։

Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է շուրջ 21 %-ով։

Աշխատավարձն առավելապես բարձրացել է ոչ պետական հատվածում՝ 1 տարում 25 %-ով։ Այսպիսով՝ մասնավոր հատվածում միջին աշխատավարձը կազմում է շուրջ 278 հազար դրամ։

Պետական հատվածում թեև աճ գրանցվել է, բայց մասնավորի համեմատ պակաս․ 1 տարում՝ 7,2 %:
Այսպիսով՝ պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է շուրջ 184 հազար դրամ։

Ստացվում է, որ պետական հատվածում միջին անվանական աշխատավարձը մասնավոր հատվածի համեմատ ցածր է շուրջ 26 %-ով։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով
Թողնել մեկնաբանություն