McDonald’s ռեստորանների ցանցը ժամանակավորապես փակել է իր ԱՄՆ գրասենյակները:
Ընկերությունը պատրաստվում է աշխատակիցներին տեղեկացնել զանգվածային կրճատումների մասին, գրում է The Wall Street Journal-ը։ Աշխատակիցների կրճատումը ընկերության հիմնական վերակազմավորման մի մասն է:
Ընկերության ղեկավարությունը խորհուրդ է տվել իր ԱՄՆ գրասենյակի բոլոր աշխատակիցներին և աշխարհի այլ երկրներում գտնվող անձնակազմի մի մասին երկուշաբթիից՝ ապրիլի 3-ից մինչև չորեքշաբթի՝ ապրիլի 5-ը, աշխատել տնից: Այդ ընթացքում նրանք կտեղեկացվեն աշխատանքից ազատվելու կամ համագործակցությունը շարունակելու մասին։
Կրճատումներ ամերիկյան բարձրտեխնոլոգիական ոլորտում. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
McDonald’s-ի գրասենյակներում բոլոր հանդիպումները չեղարկվել են։ Աշխատակիցները աշխատանքի դադարեցման մասին հավելյալ ծանուցում կստանան էլեկտրոնային փոստի միջոցով: