Ադրբեջանի արդյունաբերության ցուցանիշները գոհացուցիչ չեն

2 Min Read

Ադրբեջանական տնտեսությունն իրականում շոշափելի հաջողություններ չի կարող գրանցել, եթե չլինի այնպիսի տնտեսությունների աջակցությունը, ինչպիսիք են ՌԴ-ն, Թուրքիան, Իսրայելը, Մեծ Բրիտանիան, Պակիստանը և այլն: Ինչպես ցանկացած ավտորիտար հովանու ներքո գործող տնտեսություն, այնպես էլ ադրբեջանական տնտեսությունը, վաղ թե ուշ ճեղքվածք է տալու՝ ծանր հետևանքներով: Նման մի ճեղքվածքի մասին է խոսում Ադրբեջանի արդյունաբերության համախառն արտադրանքի աճի տեմպերի դինամիկան:



Թուրքիա-Թուրքմենստան-Ադրբեջան գագաթնաժողովը կարևոր նշանակություն կունենա էներգետիկ միջանցքի ստեղծման համար


Ընթերցողը պետք է հասկանա, որ ամենապարզունակ տնտեսությունն իրենից ներկայացնում է ընդերքից հումքի կորզումը և դրա հետագա արտահանումը: Նման ձևով, օրինակ, զարգանում են աֆրիկյան երկրները, ՌԴ-ն և այլն: Շատ ավելի մեծ ուղեղ և ջանք է պահանջում առավել բարդ տնտեսության ձևավորումը, որը հենված չէ միայն բնության շնորհած հարստությունների վրա: Այս առումով Ադրբեջանի  արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալների աճի տեմպերն այնքան էլ գոհացուցիչ արդյունքներ չեն արձանագրում.

Գծապատկեր 1. Արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալների փոփոխությունը Ադրբեջանում 2022թ-ի հունիս – 2023թ-ի հունվար ժամանակահատվածում

Ինչպես կարելի է նկատել Գծապատկեր 1-ից,  Ադրբեջանի արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալների աճի տեմպը 2022թ-ի օգոստոսից արդեն գրանցել է բացասական ցուցանիշներ: Մասնավորապես, 2022թ-ի հուլիսի 1.5% աճից հետո, 2022թ-ի օգոստոսին արդեն արձանագրվել է անկում 0.1%-ով:
Այս անկումը սկսել է խորանալ հետագա ամիսներին և 2023թ-ի հունվարին արդեն արձանագրվել է 4.3%-ով անկում: Ընդհանուր առմամբ, երբ դիտարկում ենք արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալների աճի տեմպի դինամիկան ավելի երկար ժամանակահատվածում՝ սկսած 2013թ-ի հունվարից, ապա նկատում ենք, որ արդյունաբերության համախառն արտադրանքի աճի տեմպը միջինում կազմել է 0.05%: Ցուցանիշի ամենախորը անկումը դիտվել է 2017թ-ի մարտին՝ -6.8%, իսկ ամենամեծ աճը՝ 2021թ-ի նոյեմբերին՝ 5.5%-ով:

 

Կիսվեք այս հոդվածով