Նոր ավտոբուսները դուրս կգան երթուղի․ ո՞ր երթուղիները կսպասարկվեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Մինչև ապրիլի 15-ը շահագործման կհանձնվի նոր ներկրված ավտոբուսներից շուրջ 40-ը: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանը։

«Ապրիլի 12-15–ը նախատեսվում է շահագործել հետևյալ երթուղիները. 67 համար երթուղին, որը կսպասարկի փոքր դասի ավտոբուսներով և իրար կկապի Շենգավիթ և Մալաթիա վարչական շրջանները։ Համար 40 երթուղին, որն իրար կկապի Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր վարչական շրջանները։ Համար 1 հիմնական երթուղին` թվով 18 բարձր դասի 12 մետրանոց ավտոբուսներով իրար կկապի Աջափնյակ, Կենտրոն, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները»,–ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ մայիսի սկզբին նախատեսվում է շահագործման հանձնել ևս 110 ավտոբուս, իսկ մյուս ավտոբուսները շահագործման կհանձնվեն հունիսին։

Մանրամասները՝ տեսանյութում։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով