Վերջին օրերին բացահայտվել է հանցագործության 130 դեպք. ՀՀ Ոստիկանություն

1 Min Read
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 31-ից ապրիլի 3-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 130 դեպք, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝
թմրամիջոցի հայտնաբերման՝ 21,
ֆիզիկական ներգործության՝ 16,
մարմնական վնասվածք պատճառելու՝ 12,
անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 12,
հոգեկան ներգործության՝ 8,
զենք-զինամթերքի առգրավման` 6,
խուլիգանության՝ 5,
թմրանյութի իրացման՝ 5-, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների՝ 3
պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու՝ 3,
գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 2
պետական սահմանն ապօրինի հատելու՝ 2,
մարդու առևանգման, խոշտանգման, ավազակության, բնակարանային գողության, վստահված գույքը հափշտակելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, ընտանեկան բռնության և սեքսուալ բնույթի բռնի գործողություններին հարկադրելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 10 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 6, սպանության փորձի, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 39 պատահար. 3 մարդ զոհվել է, 55-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Կիսվեք այս հոդվածով