Քո Նոր Տուն Տանող Ամենակարճ Ճանապարհը․ IDBank-ը՝ Toon Expo 2023-ում

2 Min Read

Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում մարտի 31-ից մինչև ապրիլի 2-ն անցկացվում է մեծ ցուցահանդես-տոնավաճառ, որտեղ մեկ հարթակում հատուկ առաջարկներով և զեղչերով հանդես են գալիս կառուցապատող խոշոր ընկերությունները, անշարժ գույքի գործակալությունները, բանկերը, նախագծող և վերանորոգող ընկերությունները, դիզայնի մասնագիտացված ընկերությունները և ոչ միայն։
IDBank-ը ևս մասնակցում է Toon Expo 2023 ցուցահանդեսին, այս անգամ՝ «Քո նոր տուն տանող ճանապարհը» կարգախոսի ներքո։

IDBank-ը ցուցահանդեսին ներկայացված է առանձին հարմարավետ տաղավարով, որտեղ Բանկիաշխատակիցները պատրաստ են հաճախորդներին ներկայացնել Բանկի հիփոթեքային վարկերի պայմանները, առաջարկել համագործակցող կառուցապատողներից ամենահամապատասխանը, ինչպես նաև օգնել գլուխ հանել
հիփոթեքի ձևակերպման ողջ ընթացքից։ IDBank-ի վաճառքների վարչության ղեկավար Արթուր Քոչարյանի խոսքով՝ Բանկն առաջարկում է
հիփոթեքային վարկեր սկսած 8% անվանական տոկոսադրույքից։ Բացառիկ պայմաններ են գործում հատկապես IDhome փաթեթի շրջանակում։

«Մենք անհատական մոտեցում ենք ցուցաբերում մեր յուրաքանչյուր հաճախորդի, բայց մի բան ընդհանուր է բոլորի համար․ IDBank-ի միջոցով հիփոթեքային վարկ վերցնելու դեպքում մեր հաճախորդներն իրենց ապահով կզգան․ Բանկը համագործակցող կառուցապատող ընկերությունների հետ միասին բացառիկ պայման է առաջարկում իր հաճախորդներին․ վարկի գումարը կառուցապատողին է փոխանցվում միայն բնակարանի վերջնական սեփականության վկայականի առկայության դեպքում, իսկ մինչ այդ վարկի ամբողջ գումարը սառեցվում է։ Այս դեպքում մեր հաճախորդները էական նվազեցնում են ռիսկերը չկառուցված շենքերում բնակարան
ձեռք բերելիս, անգամ այն պարագայում, երբ շինարարությունն ինչ-ինչ պատճառներով կանգ առնի կամ ընդհանրապես տեղի չունենա», – նշում է Արթուր Քոչարյանը։

Ի դեպ, IDhome փաթեթով բնակարան ձեռք բերելիս կարելի է ստանալ մինչև 10 մլն դրամ Rocket Line սահմանաչափ, մինչև 5 մլն դրամ վարկային գիծ, անվճար Visa Platinum քարտ, 0.5%-ով ավելի շահութաբեր խնայողական հաշիվներ և շատ ավելին։

Սպասում ենք Ձեզ մեր տաղավարում։
ԲԱՆԿԸ ՎԵՐՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

TAGGED:
Share This Article
4 Comments