«Նոր Զովք»-ի սեփականատերը կմնա կալանքի տակ

1 Min Read

«Նոր Զովք» ՍՊԸ-ի սեփականատեր Արամ Արամյանի խափանման միջոցի դեմ Վերաքննիչ քրեական դատարան ներկայացված բողոքը մերժվել է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Դատական դեպարտամենտը։

Ա. Արամյանը կշարունակի մնալ կալանքի տակ:

Հիշեցնենք, որ մարտի 1-ին ձերբակալվել են «Նոր Զովք» ընկերության սեփականատեր Ա․Ա․-ն, տնօրեն Ռ․Ա․-ն, գլխավոր հաշվապահ Ս․Ս․-ն, ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականցնող ՍՊԸ սեփականատեր Վ․Ս․-ն՝ «Նոր Զովքում» առերևույթ հարկային չարաշահումներ կատարելու, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ իրացման շրջանառությունն առանձնապես խոշոր չափերով հարկային պարտավորությունները չկատարելու, օժանդակելու համար։

Share This Article