Ճապոնիան կրկին ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ արգելելով պողպատի, ալյումինի, ինքնաթիռների, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի և այլ արդյունաբերական արտադրանքի արտահանումն այս երկիր։ Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ինչպես հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Ճապոնիայի առևտրի նախարարությանը, արգելվել է նաև շինարարական սարքավորումների, ծովային շարժիչների, կառավարման սարքավորումների և օպտիկական արտադրանքի արտահանումը Ռուսաստան։
Արգելքն ուժի մեջ կմտնի ապրիլի 7-ից։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում