Թոշակառուներին 286 մլն դրամ կվերադարձվի անկանխիկ գնումների համար․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Փետրվարին ՀՀ կենսաթոշակառուներն իրականացրել են 3.4 մլրդ դրամի անկանխիկ առևտուր։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում տեղեկացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ուզում եմ հիշեցնել, որ 2022–ի փետրվարին այս ցուցանիշը ձգտում էր 0-ի, իսկ դեկտեմբերին և հունվարին` 2.7 միլիարդի շրջանակներում էր, ինչը նշանակում է, որ ամսական 20-25 տոկոսով աճի տեմպը մենք շարունակում ենք պահել»,– նշեց վարչապետը։

Նրա խոսքով` փետրվարին գրանցված անկանխիկ առևտրի արդյունքում անկանխիկ առևտուր կատարած թոշակառումները մարտին 286 մլն 711 հազար դրամի հավելում կստանան իրենց կենսաթոշակներին։

Մանրամասները` տեսանյութում:

Կիսվեք այս հոդվածով