Ռուսաստանի առաջին հարվածը ՀՀ տնտեսությանը

3 Min Read

Հայաստանում այս իշխանությունների արմատավորվելուց հետո արդեն 5 տարի է` հայ ժողովուրդը կրում է նրանց սխալների հետևանքները: Այդ կորուստները և՛ մարդկային են, և՛ նյութական: Իշխանությունների վարած անսկզբունքային, թրքահաճո և ոչ պորֆեսոինալ արտաքին քաղաքականության արդյունքում Հայաստանը ստանում է հերթական հարվածը: Զարմանալին այն է, որ այդ հարվածը գալիս է մեր ռազմավարական դաշնակցից: Լավ, որքան վատ արտաքին քաղաքականություն կարելի է վարել, որ Հայաստանի մասնակցությունն աննպատակահարմար դառնա ՀԱՊԿ-ում և ԵՏՄ-ում: Փաստացի,Հայաստանի իշխանությունները գնում են ՌԴ-ի հետ հարաբերությունների սրման, որը մեզ համար կունենա կործանարար հետևանքներ:


ՌԴ-ն կարգելի՞ Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը․ Ռոսսելխոզնադզորը դժգոհ է ՍԱՏՄ-ից և ՀՀ անասնաբուժական պետական ​​ծառայությունից


Ինչպես գիտեք, Հայաստանի իշխանությունները կատարում են հայտարարություններ, որոնք ընդհանրապես կապ չունեն հայ ժողովրդի շահերի հետ: Այս իրավիճակում ՌԴ-ից տեղեկատվություն է գալիս, որ հնարավոր է արգելվի ՀՀ-ից կաթնամթերքի ներմուծումը, քանի որ սանիտարական նորմերը պահպանված չեն: Զարմանալի պատահականությամբ այս հայտարարությունները հնչում են կաթնամթերքի որակի մասով առկա ներհայաստանյան մտահոգություններին զուգահեռ: նկատենք, որ ԵՏՄ-ի  ամենաթարմ վիճակագրական տվյալների համաձայն՝  կաթի արտադրության ծավալները ԵՏՄ-ում 2022թ-ին կազմել են 49,524 հզր տոննա, որը 2021թ-ի համեմատ աճել է 2%-ով:

Ուսումնասիրենք կաթի արտադրության ծավալների կառուցվածքը՝ ըստ ԵՏՄ անդամ երկրների.

Գծապատկեր 1. Կաթի արտադրության ծավալների կառուցվածքը՝ ըստ ԵՏՄ անդամ պետությունների 2022թ-ին

Նկատենք, որ կաթի արտադրության ծավալների 67%-ը պատկանում է ՌԴ-ին: Երկրորդ և երրորդ հորիզոնականներում են Բելառուսը և Ղրղզստանը՝ համապատասխանաբար 16% և 13% մասնաբաժիններով:
Հայաստանի մասնաբաժինը կազմում է ընդամենը 1%:  Ավելացնենք, որ նույն կառուցվածքը դիտվել է նաև 2021թ-ին, ինչպես նաև Հայաստանում կաթի արտադրության ծավալները 2022թ-ին 2021թ-ի համեմատ նվազել են 7%-ով, իսկ մյուս հանրապետություններում դիտվել է աճ:

Հաջորդիվ ուսումնասիրենք ՌԴ-ից Հայաստան և Հայաստանից ՌԴ կաթնամթերքի ներմուծման և արտահանման ծավալները 2021թ-ի դրությամբ.

Գծապատկեր 2. ՀՀ կաթնամթերք ներմուծման և արտահանման ծավալները դեպի ՌԴ բնեղեն և դրամային արտահայտությամբ 2021թ-ին

Վիճակագրական ամենաթարմ տեղեկատվության համաձայն՝ Հայաստանը ՌԴ է արտահանել 3,709 տոննա կաթնամթերք 15,266,661 ԱՄՆ դոլար արժողությամբ: Մյուս կողմից ՌԴ-ից Հայաստան ներմուծվել է 5,477 տոննա կաթնամթերք, որի արժեքը կազմել է 9,705,905 ԱՄՆ դոլար:

Ստացվում է, որ Հայաստանը կրելու է հսկայական կորոսւտներ, եթե ՌԴ-ն սահմանափակի Հայաստանից կաթնամթերքի արտահանումը: Նկատենք, որ ԵՏՄ-ում Հայաստանի կաթնամթերքի հիմնական շուկան  ՌԴ-ն է:

Այս իրավիճակում կաթնամթերք արտադրողները պետք է փորձեն գտնել ԵՏՄ այլ երկրներ կաթ արտահանելու տարբերակներ, սակայն, ամենայն հավանականությամբ, նրանք ևս կդիմեն սահմանափակող գործողությունների: Հայաստանը կարող է չափազանց թանկ արտահանել կաթնամթերքն այլ երկրներ, ինչի դեպքում պահանջարկն էականորեն կնեղանա:

Հայաստանը կարող է գնալ հակառակ պատժամիջոցների: Մասնավորապես, ինչ-որ պատճառներով սահմանափակել ՌԴ կաթնամթերքի ներկրումը: Այստեղ զգալի է նաև կաթնամթերքի ներկրումը նաև Բելառուսից: Արդյո՞ք Հայաստանը կկարողանա սեփական արտադրության կաթնամթերքով բավարարել հայկական շուկան: Միգուցե կկարողանա, սակայն այս դեպքում սպառողները կզրկվեն կաթնամթերքի օգտագործման բազմազանությունից:

Փաստացի, ՌԴ պատժիչ այս գործողության արդյունքում արձանագրվելու են կորուստներ թե՛ կաթնամթերք արտադրողների, թե՛ սպառողների շրջանում:

TAGGED:
Share This Article