Ավտոմեքենաների թիվը Հայաստանում տարեցտարի աճում է: Հայաստանում կան ընտանիքներ, որոնք ունեն երկու և ավելի մեքենանեը: Ցավոք, Հայաստանը վերածվում է հին մեքենաների գերեզմանի: Մարդիկ չունեն այնպիսի միջոցներ, որ կարողանան ձեռք բերել հնարավորինս նոր արտադրության մեքենաներ, հետևաբար գնում են 30-40 տարվա ավտոմեքենաներ:
Այս դաշտը կարգավորելու համար պետությունը պետք է մշակի որոշակի սխեմա։
Tesla ավտոմեքենաների վաճառքը Չինաստանում աճում է
Հայերն ակտիվորեն շարունակում են ավտոմեքենաներ ներկրել և, որպեսզի Վրաստանից մեքենաների ներկրման գործընթացները հեշտացվեն և հերթեր չառաջանան, ՊԵԿ-ը որոշում է կայացրել նաև բացել Վանաձորի անցակետը: Այս կարգը գործելու է 2023թ-ի ապրիլի 2-ից մինչև մայիսի 31-ը:
Միևնույն ժամանակ արձանագրենք, որ Հայաստանում ավտոմեքենաների առևտրի շրջնառությունը ունեցել է հետևյալ ծավալները.
Գծապատկեր 1. Ավտմեքենաների առևտրի շրջանառության ծավալների դինամիկան 2022թ-ին և 2023թ-ի հունվարին
Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2023թ-ի հունվարին ավտոմեքենաների առևտրի շրջանառության ծավալները կազմել են 13,189 մլն դրամ: Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ շրջանառության ծավալներն աճել են մոտ 31%–ով, իսկ նախորդ ամսվա համեմատ դիտվել է անկում մոտ 47%-ով:
2022թ-ին 2021թ-ի համեմատ ավտոմեքենաների առևտրի շրջանառությունն աճել է 47%-ով՝ կազմելով 183,161 մլն դրամ: 2022թ-ին ավտոմեքենաների առևտրի շրջանառության ծավալների առավելագույն մակարդակ դիտվել է նոյեմբերին՝ 25,968 մլն դրամ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում