Ազգային ժողովն ընդունել է նախագիծ, ըստ որի՝ բանկերն ու վարկային կազմակերպությունները ՀՀ քաղաքացիներին հիփոթեքային վարկերը կտրամադրենմիայն ՀՀ դրամով: Ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց հիփոթեքային վարկերը կարող են տրամադրվել նաև արտարժույթով:
Նախագծի հեղինակներն են ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը, պատգամավորներ Նարեկ Գրիգորյանն ու Արուսյակ Մանավազյանը։
Պապոյանը համոզված է, որ դրանով վարկառուներին՝ քաղաքացիներին են պաշտպանում հետագա ֆինանսական կորուստներից:
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում