Tesla-ն հետաքննվում է այն բանից հետո, երբ հաղորդվում է, որ ընթացքի պահին ամրագոտիներն ինքնուրույն անջատվում են:
Ճանապարհային երթեւեկության անվտանգության ազգային վարչությունը /NHTSA/ հետաքննում է Tesla-ն՝ անվտանգության գոտիների անջատման հետ կապված բողոքների հիմքով:
Անվտանգության կարգավորիչը ուրբաթ օրը սկսել է իր հետաքննությունը Model X ամենագնացների վերաբերյալ, որոնք արտադրվել են 2022 և 2023 թվականներին, ասվում է գործակալության կայքում հրապարակված փաստաթղթերում: Գործակալությունը հայտնել է, որ հետաքննության ենթակա է շուրջ 50,000 մեքենա:
Գործակալության զեկույցի համաձայն՝ պնդումները ցույց են տալիս, որ ամրագոտիները խափանվում են այն պատճառով, որ «պատշաճ կերպով միացումներ չեն արվել հավաքման ժամանակ»:
Ամրագոտու խնդիրը տեղի է ունեցել մեքենայի դանդաղ ընթացքի ժամանակ, և կարգավորող մարմնի համաձայն՝ ոչ մի մեքենա վթարի չի ենթարկվել:
Tesla-ն չի արձագանքել՝ հրապարակումից առաջ որևէ մեկնաբանություն թողնելու խնդրանքին:
Սա մի քանի հետաքննություններից մեկն է, որը NHTSA-ն սկսել է Tesla-ի հետ կապված միջադեպերի վերաբերյալ: Փետրվարին Tesla-ն հետ կանչեց իր ավելի քան 362,000 ավտոմեքենա՝ մտավախությունների պատճառով, որ իր ամբողջական ինքնակառավարում /Full Self-Driving/ ծրագրաշարը կարող է խաչմերուկներում վթարների պատճառ դառնալ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում